ՀՀԿ-ն գնում է ընտրությունների միայն մեծամասնություն կազմելու նպատակով. Գագիկ Մելիքյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը այսօրվա իր ասուլիսում նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը գնում է ընտրությունների միայն մեծամասնություն կազմելու նատակով: Բանախոսը նշեց նաև, որ գալիք նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն նույնպես լինելու է ակտիվ և հասնելու են նրան, որ վերընտրվի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին թե իրականում կա՞ ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգություն, բանախոսը նշեց, որ իրականում գոյություն ունի միայն ընտրական գործընթաց, և մրցակցություն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը խոսեց նաև արտաքին քաղաքական հարցրեից: Ըստ Մելիքյանի Ֆրանսիայի սենատի մի խումբ անդամների ` ցեղասանությունները քրեականացնող օրինագծի վերաբերյալ սահմանադրական խորհրդում քննարկելը, նշեց, որ դա սպասելի էր, սակայն ոչ ցանկալի: Բուն օրինագծի ընդունելը ըստ Գ.ՄԵլիքյանի նախագահ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքն է:









