Համամասնական-մեծամասնականի հարցը քննարկելը փուչիկ էր. Գագիկ Մելիքյան

13:39 • 03.02.12

Դա առաջարկություն չէր , դա ընդամենը քաղաքական փուչիկ էր որ պայթեց: Այսպես արտահայտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի և ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկությունների և խնդրի շուրջ ծավալված քննարկումների կապակցությամբ: Ըստ բանախոսի՝ դա իրական քաղաքականությունից հեռու է, և հասարակությանը այս պահին չի հուզում:

Նախագահ Սերժ Սարգսյանն էլ ըստ Գագիկ Մելիքյանի անձնական կարծիքի պետք է գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը: Վերջինիս կարծիքով՝ ՀՀ խորհրդարանը ավելի լավն է լինելու. «Ես կարծում եմ քաղաքական գործիչների տեսական կշիռը անհամեմատ ավելի շատ կլինի քան կա այժմ»,- եզրափակեց բանախոսը: