Բրյուսելում Վրաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների միջև հանդիպում է տեղի ունեցել

01:19 • 03.02.12

Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան հինգշաբթի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները, հաղորդում է BBC գործակալությունը` հղում կատարելով Վրաստանի պաշտպանական գերատեսչությանը:

Ախալայան լրագրողներին հայտնել է, որ հանդիպումը նվիրված էր Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլին:
«Եթե մինչ այժմ մենք հիմնականում կենտրոնացած էինք զորավարժությունների և ISAF գործողությանy մասնակցող զորամասերին օգնության վրա, ապա այսուհետ մենք հնարավորություն կունենանք մտածել այնպիսի օգնության մասին, որը կենտրոնացած կլինի ընդհանուր զինված ուժերի զարգացման վրա, և ի վերջո կբարելավի երկրի պաշտպանողունակությունը», - ասել է Ախալայան:

Հիշեցնենք, որ շաբաթասկզբին Վաշինգտոնում` Սպիտակ տանը հանդիպում էր կայացել ԱՄՆ-ի և Վրաստանի նախագահների միջև: