Աշխարհի 54 քաղաքներում կանցկացվեն Իրանի հետ համերաշխության ցույցեր
ԱՄՆ-ի 46 քաղաքներում, ինչպես նաև Կանադայում, Նորվեգիայում, Իռլանդիայում, Թուրքիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում փետրվարի 4-ին կանցկացվեն բազմահազարանոց ցույցեր` ի նշան Իրանի հետ համերաշխության:
Ինչպես հաղորդում է իրանական FarsNews գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի հետ համերաշխության քարոզարշավի հիմնադիր և համակարգող Աբդուլ Ահմեդ Շեհրաբին:
Շեհրաբիի խոսքով` իրավապաշտպանները, հակառազմական շարժումների և միջազգային կազմակերպությունների ակտիվիստներն ու անդամները կմասնակցեն բազմահազարանոց ցույցերին` բողոքելով Իրանի հասցեին ռազմական սպառնալիքների, երկրի ներքին գործերին միջամտելու, հակաիրանական ահաբեկչական գործունեություն ծավալելու, անարդար միակողմանի տնտեսական պատժամիջոցների դեմ:









