Կիևում ամուսիններն ընկել են եռացող ջրով լի հորը. կինը մահացել է

14:02 • 03.02.12

Կիևում մետրոյի Ժիտոմիրսկայա կայարանի մոտ ամուսիններն ընկել են եռացրած ջրով լի հորը, գրում է ТСН-ը:

Կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել: Նա ծանր աստիճանի այրվածքներ է ստացել և մահացել : Դեպքի այլ մանրամասներ դեռ չի նշվում:

Հավելենք, որ Կիևում նման դեպք պատահել էր նաև անցած տարի հոկտեմբերին, երբ 68-ամյա կինն ընկել էլ իր տան մոտ գտնվող եռացրած ջրով լի հորը և մահացել: