Մեկ տարվա ընթացքում Բժշկական համալսարանի ֆինանսական մուտքերն աճել են 24%-ով

13:21 • 03.02.12

2011 թվականի բժշկական համալսարանի ֆինանսական մուտքերը կազմել է 8.37 մլրդ դրամ, 2010 –ի 6 մլրդ 775մլն դրամի դիմաց: Այս մասին այսօր զեկուցեց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը՝ ամենամյա հաշվետվությամբ հանդես գալով այսօր կայացած համալսարանի կառավարման խորհրդի 2012թ. անդրանիկ նիստում:

Նիստը վարեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը: Նիստին ներկա էին նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյաը, ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը և այլոք:

ԵՊԲՀ ռեկտորի խոսքով համալսարանում կան 6365 ուսանողներ, որոնցից 1135-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 171 դոկտորներ, 504 գիտությունների թեկնածու։ 180 հայցորդներ էլ շուտով կհամալրեն գիտական աստիճան ունեցողների շարքերը: