Թուրք ուսուցիչը վերացրել է ընտանիքն ու ինքնասպանության փորձ արել
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Նիհաթ անունով թուրքերենի ուսուցիչը սեփական տանը դանակով սպանել է կնոջը, 4 տարեկան որդուն և ապա 2 տարեկան զույգ երեխաներին և վերջում փորձել է չորրորդ հարկից իրեն ցած նետել:
Դեպքի վայր հասած ոստիկանները մարդասպանին տեղափոխել են Դիարբեքիրի հոգեբուժական կենտրոն: Հանցագործության դրդապատճառների մասին տեղեկություն չկա:
Hurriyet.com-ի տվյալներով, 33-ամյա մարդասպանը ունեցել է լուրջ հոգեբանական խնդիրներ:









