Նախընտրական սկանդալ ԱՄՆ-ում. Ռոմնիին «աղքատները չեն հուզում»
Միացյալ Նահանգներում հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «աղքատներն իրեն չեն հետաքրքրում»:
Ինչպես գրում է The New York Times-ը, հանկարծակի «արտաբերված» արտահայտությունը բուռն քննարկման առիթ է դարձել լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում: Հանրապետականի «արտաբերածից» հատկապես շահել են դեմոկրատները:
Նրանց կարծիքով` Ռոմնին, ում կարողությունը գնահատվում է 200 մլն դոլար, հեռու է սովորական ամերիկացիների խնդիրներից, հատկապես, երբ այսօր ԱՄՆ-ում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին համարվում է աղքատ:
Ինքը` Ռոմնին, հայտարարել է, որ իր ասածը պետք է դիտարկել միայն կոնտեքստում: Նա իր քարոզարշավի հիմնական շեշտը դրել է ոչ թե հարուստների կամ աղքատների, այլ միջին խավի վրա, որոնց խնդիրներն էլ պատրաստվում է լուծել:









