Սերոբ Տեր-Պողոսյանի պատիժը մնաց անփոփոխ, սակայն կբողոքարկվի վճռաբեկում

18:04 • 03.02.12

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի` վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը և անփոփոխ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, որով ամերիկահայ գործարարը մանկապղծության համար դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:

Tert.am-ի հետ զրույցում Սերոբ Տեր Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ իրենց հաջորդ քայլը կլինի վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելը, սակայն մինչ այդ պետք է ստանա իր պաշտպանյալի համաձայնությունը:
Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը այժմ գտնվում է Միքայելյանի անվան հիվանդանոցի հսկողության տակ և ըստ մամուլի հրապարակումների, ցանկանում է այդ կերպ խուսափել պատժից: