Փետրվարի 4-5-ը հանրապետությունում տեղումներ չեն լինի

17:01 • 03.02.12

Փետրվարի 4-ին և 5-ը հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի ազդեցությամբ: Ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ: Տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում` տեղ-տեղ թույլ տեղումներ առավելապես երեկոյան ժամերին:

Ըստ «Meteo TV»-ի կայքի` օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի ևս 1-3 աստիճանով: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն:

Անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, ձյան բերվածքների հետևանքով հնարավոր է մերկասառույց առաջանա:
Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 18-20մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:

Փետրվարի 4-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ և մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը բարձրադիր վայրերում կլինի -9-11, ցածրադիր վայրերում` -10-13; ցերեկային ժամերին 0-2, երեկոյան -3-5: