Շվեդը 2 ամիս ապրել է ձյան տակ մնացած մեքենայում

22:13 • 18.02.12

Շվեդիայի ոստիկանությունը փրկել է մի մարդու, ով կարողացել է ողջ մնալ ձյան տակ մնացած ավտոմեքենայում 2 ամիս, այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Մոտ 45 տարեկան տղամարդը ձյան «թակարդում» է հայտնվել` ենթադրաբար 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նրա մեքենան հայտնաբերվել է Ումեո քաղաքի մոտակա անտառում:

Դեկտեմբեր ամսվանից, բնության պատանդը միայն ձյուն է կերել: Այդ ամիսներին ջերմաստիճանը շատ ցածր է եղել` հաճախ հասնելով -30 աստիճանի: Տղամարդուն պատահաբար են հայտնաբերել, մեքենայի ձյան տակից երևացող մի մասը պատահաբար նկատել է մի ձնագնացի վարորդ` ով անմիջապես ոստիկանություն է կանչել, որոնք մեքենայում հայտնաբերել են քնապարկի մեջ պատսպարված տղամարդուն: Նա չափազանց հյուծված է եղել և դժվարությամբ է խոսել ու շարժվել: Սպասվում է, որ հիվանդանոցում գտնվող նախկին ձյան պատանդը շուտով կկարողանա խոսել և պատմել իր հետ կատարվածի մանրամասները:

Բժիշկներն այս դեպքը բացառիկ են համարում` քիչ թվով մարդիկ կան, որ կարողացել են առանց սննդի 2-3 շաբաթից ավել գոյատևել: