Թեհրանում 32 պաշտոնյայի են դատում. նրանց մահապատիժ է սպառնում
Այսօր Թեհրանաում սկսվել է 32 իարնցիների դատավարությունը, որոնց մեղադրու մեն ֆինանսական խարդախությունների մեջ: Գործը լայն հնչեղություն է ստացել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Առաջին լսման ընթացքում ներկայացված մեղադրական ակտում գերակշռում են սեփական հարստացման նպատակով իրականացված կոռուպցիայի հետ կապված մեղադրանքները, որոնց համար մեղադրյալներին մահապատիժ է սպառնում:
Իսլամական Հանրապետության պատմության ընթացքում սա նման մասշտաբի առաջին գործն է: Մեղադրյալների կողմից անօրինական կերպով յուրացված գումարի չափը $2,6 մլրդ դոլար է գնահատվում:









