Մենք սատարում ենք Ձեզ` Ձեր բոլոր նախաձեռնություններում. Մանվել Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանին (ֆոտոշարք)
Այսօր, Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը: ԵԿՄ 9-րդ համագումարին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, մի շարք բարձրատիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ամբողջ ԵԿՄ պատվիրակությունը:
Համագումարին նախ հոգևոր օրհնություն տվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:
Նավասարդ Կճոյանը իր խոսքում երախտագիտություն հայտնեց այն բոլոր հերոսներին, ովքեր իրենց արյունը տվել են ի գին հայրենի պաշտպանությանը. «Երկրապահ նշանակում է առաքելություն, հանձնառություն, հանձնառություն, հավատք: Հավատքով ազատ գործելը բարոյական է, քանի որ միայն կարող են բերել խաղաղություն: Երկրապահներին կարելի է համարել խաղաղության մարտիկներ»,- ասաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը և մաղթեց, որ Աստծո խաչը միշտ լինի մարտակից:
Կճոյանից հետո ելույթ ունեցավ ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանը, ով առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Արցախում զոհված տղաների հիշատակը: Մանվել Գրիգորյանը բացման իր խոսքում մասնավորապես ասաց , որ իրենք գլուխ են խոնարհում այն բոլոր մայրերի առջև, ովքեր հերոսներ են ծնել. «Մենք այսօր պարտավոր ենք մնալ բանակի կողքին և կարևորը ձեռք բերածի պահպանությունն ու նոր սերնդին հանձնելն է: Պետք է այնպիսի սերունդ դաստիրակել, ով կպաշտպանի իր մորն ու իր հայրենիքը»: Մանվել Գրիգորյանն իր խոսքի վերջում դիմելով երկրի նախագահին և բոլոր ներկաներին ասաց. «Մենք մեր ակտիվ մասնակցությունը պետք է ունենանք առաջիկա բոլոր ընտրություններին: Դուք մեր մարտական ընկերն եք, այսօր էլ բանակի գերագույն հրամանատարն եք: Մենք սատարում ենք Ձեզ` Ձեր բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են ի շահ հայրենիքի: Դուք ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր Հայաստան, որտեղ բարեկեցիկ կապրեն մեր ընտանիքները: Դա մեր զոհված ընկերների երազանքն է»:
Մանվել Գրիգորյանի ուղերձին հաջորդեց ՀՀ նախագահի ելույթը: Վերջինս իր ելույթի սկզբում նախ ասաց, որ չի կառուցելու իր ելույթն այնպես, ինչպես պաշտոնական ելույթներն է կառուցոմ, այլ քանի որ 25 տարվա անցած ուղղին ստիպում է նրան ասել. «Տղերք բարով տեսանք : Երկրապահ կամվորական միության ամենամեծ ձեռքբերումն այն է , որ իր մարմնով և արյամբ ծածկեց հայոց սահմանը: Երկրապահը սահմանապահ չէ, նա հենց հայրենիքի սահմանն է»: Նախագահն ասաց նաև, որ երկրապահը նախկին չի լինում, և եթե անհրաժեշտ լինի իրենք այսօր էլ պատրաստ են կանգնելու և պաշտպանել հարենիքը:
Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն կարևորեց նման միջոցառումների անցկացումը և շնորհավորեց բոլոր երիկրապահներին. «Բոլոր զինադադարներն էլ պարբերաբար խախտվում են, փորձում են սահմանապահների զգոնությունը, բայց պաշտպանության նախարարությունը լավ գիտի , որ այսօր էլ վիթխարի է Երկրապահի դերը` պետության ամրապնդման, հասարակական կյանքի ակտիվության հարցում: Բանակը և երկրապահները մի բռունցք են, պատրաստ միասին, ցանկացած պահի պայքարել հայրենիքի համար»,-ասաց Ս. Օհանյանը:
Համագումարի վերջում Մանվել Գրիգորյանը միաձայն վերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ–ն գլխավորում է 1999թ.–ից ի վեր՝ Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո փոխարինելով նրան։ Իսկ ԵԿՄ–ն գործում է 1993թ.–ից։









