Գերմանիան Սիրիային մարդասիրական օգնություն է տրամադրում
Գերմանիան 300 հազար եվրոյի չափով Սիրիային շտապ մարդասիրական օգնություն է տրամադրում: Այս մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` հաղորդել են Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները: Այդպես երկրի կառավարությունը աջակցում է Կարմիր Խաչի ծրագրին, որը իրականացվում է Սիրիայի Կարմիր Մահիկի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում` սիրացիներին աջակցելու նպատակով երկիր կուղարկվի սննդամթերք, ծածկոցներ և անձնական հիգիենայի իրեր:
Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելլեն նշել է, որ իր երկիրը, ուժերի ներածի չափով, ապագայում ևս կպայքարի, որ մարդասիրական կազմակերպությունները առանց խոչընդոտների մատչում ունենան կարիքավորներին: Գերմանիայի ԱԳՆ-ի տվյալներով, ներկայում այդ կազմակերպությունները սիրիական տարածքում մեծ դժվարությամբ են իրենց առաքելությունն իրականացնում: Սիրիայից փախստականների թիվը հասել է 20 հազարի:
Միաժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է նախագահ Բաշար Ասադի վրա ճնշումները խստնելու պատրաստակամության մասին:
«Գերմանիան պատրաստ է Սիրիայի նախագահի վրա ճնշումը ավելացնել հավելյալ պատժամիջոցներ կիրառելու միջոցով», - հայտարարել է Մերկելը:









