Թբիլիսիում բժիշկն իրեն նետել է պատուհանից ծննդկանի մահվան պատճառով

20:34 • 18.02.12

Թբիլիսիում ծննդկանի մահը պատճառ է դարձել, որ նրան բուժող բժիշկը ինքնասպանության փորձ կատարի, այս մասին հաղորդում է vz.ru-n:

26-ամյա ծննդկանը արյան կորստից մահացել է: Նրան բուժող` բժիշկ- գինեկոլոգ Կլարա Մ.-ին չի հաջողվել փրկել երիտասարդ կնոջ կյանքը, ինչից հետո նա նետել է իրեն հիվանդանոցի 2-րդ հարկի պատուհանից:

Բժիշկ- գինեկոլոգը վերակենդանացման բաժնում է: Տեղում աշխատում են Վրաստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչները: