Վթար Գյումրի-Երևան մայրուղում. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվարի 18-ին, ժամը 20.17-ին գյումրի քաղաքի 1-03 ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.15-ի սահմաններում Գյումրի-Երեվան ավտոճանապարհի 117-րդ կմ-ում` Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռեվս չպարզված հանգամանքներում բախվել են «Գազ 5312» մակնիշի 639 ստ 46 պետհամարանիշի (վարորդ` Արմեն Միքայելյան, պատկանում է «Իգիթ» ՍՊԸ-ին) եվ «Ռենջ ռովեր» մակնիշի 20 տտ 440 պետհամարանիշի (վարորդ` Արմեն Գրիգորյան) ավտոմեքենաները, ինչի հետեվանքով «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղեվոր, Երեվանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի 71-րդ բնակարանի բնակիչ, 1970 թ. ծնված Հովհաննես Ասլանյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի «Գյուլբենկյանի անվան» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:









