Հնդկաստանում դպրոցական ավտոբուսն ընկել է ձորը. կան զոհեր
Հնդկաստանի հարավարևմտյան Գոա նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը վազանց կատարելիս, և ընկել ձորը:
Արդեն հայտնաբերվել է 6 երեխայի և մեկ տղամարդու դի: Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը, մինչը մեքենայի` ձորն ընկնելը հասցրել է դուրս թռչել դրանից և ողջ մնալ:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:









