Costa Concordia-ի նավապետի մազերի վրա կոկաինի հետքեր են հայտնաբերվել
Քննությանը, կոկաինի հետքեր է հայտնաբերել` աղետի մատնված «Կոստա Կոնկորդիա» նավի նավապետ` Ֆրանչեսկո Սկետինոյի մազերի նմուշների վրա` հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը:
Նավապետի դատապաշտպանները պահանջել են մազերի նմուշների ևս մեկ քննություն անցկացնել` հայտարարելով, որ նմուշները կարող էին սխալ նշագրված կամ արտաքին ազդեցության ենթարկված լինել: Պաշտպաններն իրենց պնդումները հիմնավորում են նրանով, որ մազերի ներքին շերտի շրջակայքում կոկաին չէր հայտնաբերվել: Նաև կապիտանի մեզի անալիզներում թմրանյութերի հետքեր չէին հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը վթարվել էլ հունվարի 14-ին, Տիրենեյան ծովում, Ջիլիո կղզու մոտ:









