Բնապահպանները կրկին Մաշտոցի այգում են և պահանջում են դադարեցնել շինարարությունը

12:05 • 18.02.12

Այսօր բնապահպան ակտիվիստները նորից հավաքվել են Մաշտոցի այգում և պահանջում են դադարեցնել ընթացող շինարարությունը։

Tert.am-ի թղթակիցը հաղորդում է, որ սակայն շինարարությունը շարունակվում է։
Ոստիկանները ցանկապատել են տարածքը և բնապահպաններին թույլ չի տալիս մտնել տարածք։ Նրանք Մաշտոցի պուրակ են բերել նույն ցանկապատները, որոնք օգտագործվում են ընդդիմության ցույցերի ժամանակ։

Ակտիվիստների թիվը երեկվա բողոքի ակցիայի համեմատ նվազել է։

Երեկվա բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստները փակել էին բետոնախառնիչ մեքենայի ճանապարհը և թույլ չէին տվել, որ մեքենան մտնի շինհրապարակ։