Մոսկվայում ադրբեջանցիներն իրենց հայրենակցի են սպանել
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսում գտնվող սրճարաններից մեկում Ադրբեջանի մի քաղաքացի է սպանվել:
Իրավապահ աղբյուրներից ռուսական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ տղամարդուն մոտեցել են իր մի քանի հայրենակիցներ և պահանջել դուրս գալ սրճարանից: Դուրս գալուց հետո կրակոցների ձայներ են լսվել:
Իրավապահները հետախուզում են մոտ 40 տարեկան կովկասյան արտաքինով մի տղամարդու:
Հայտնի է դարձել, որ սպանվածը Մոսկվա է ժամանել ընդամենը 2 օր առաջ օգնելու հարազատ եղբորը, ով բանջարեղեն է վաճառում շուկայում:









