Մոսկվայում 100 ազգայնական է ձերբակալվել, նրանք կովկասցիների են ծեծել

20:10 • 18.02.12

Այսօր Մոսկվայում մոտ 100 ազգայնական է ձերբակալվել` դեպի Մանեժնայա հրապարակ, չարտոնված երթի ընթացքում: Ականատեսները, Газете.Ru-ին հաղորդել են, որ երթի մասնակիցները ներգաղթյալների նկատմամբ բռնություններ են կիրառել:

Մինչ երթը արտոնվածված ցույց է անցկացվել, որի ժամանակ ազգայնական կազմակերպությունների ակտիվիստները պահանջել են օրենքի ողջ խստությամբ դատել Ռասուլ Միրզաևին:

Այնուհետև ազգայնականները շարժվել են դեպի Մանեժնայա հրապարակ` ճանապարհին ծեծի ենթարկելով ոչ սլավոնական արտաքին ունեցող հանդիպած բոլոր անցորդներին:

Ոստիկանությունը նրանց դեմ միջոցներ է ձեռնարկել միայն Մանեժնայա հրապարակի մոտ:

Ակցիայի առիթ է հանդիսացել` խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաևին գրավի դիմաց ազատ արձակման փաստը, սակայն ավելի ուշ Միրզաևին կրկին կալանավորել են: