Սարկոզին իր նախընտրական շտաբն է ներկայացրել

21:10 • 18.02.12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` ով 2-րդ անգամ է փորձելու դառնալ երկրի նախագահ` այսօր Փարիզում ներկայացրել է իր նախընտրական շտաբը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` բացման արարողության իր ելույթում, երկրի նախագահը վստահեցրել է, որ նախագահական մարաթոն մտադիր է «21-րդ դարի քարոզարշավով» մտնել:

Խոսելով նախընտրական մարաթոնի մասին, Սարկոզին ընդգծել է, որ իր թիմը լրիվ նոր` ժամանակակից քարոզարշավ է նախապատրաստել:

«Առանց նախորդ դարին բնորոշ անհանդուրժողականության, բարկության և ավելորդ տարաձայնությունների: Մենք 21-րդ դարի քարոզարշավ ենք տանելու, որը կրքոտ և բաց կլինի: Նախագիծը` նախագծի դեմ, գաղափարը` գաղափարի դեմ», - ասել է Ֆրանսիայի նախագահը: