Վերին Լարսը հերթական անգամ փակ է
Ռուսաստանն հարավային Կովկասի հետ կապող Ռազմավրացական ճանապարհը փակվել է: Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի համաձայն` պատճառն առատ ձյունն է:
Ներկայում, Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ճանապարհին մնացած մարդկանց համար սննդի և հանգստի կետեր է կազմակերպում` Ռեդանտ գյուղում:
Մոտակա 24 ժամվա համար օդերևութաբանները անբարենպաստ եղանակ են կանխատեսում:









