Նյու Ջերսիում միասեռականներին արգելել են ամուսնանալ
Ամերիկյան Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին մերժել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը: Ինչպես հաղորդում է BBC-ն, նահանգապետի խոսքով` նման հարցերը պետք է որոշեն օրենսդիրները, «նահանգի բնակիչներն էլ` հանրաքվեի միջոցով»:
Սակայն CNN հեռուստաալիքը հաղորդել է, որ անցկացված հարցումների համաձայն` Նյու Ջերսիի բնակչության 52%-ն աջակցում է օրինագծին:
Նահանգապետի վետոն հաղթահարելու համար, դեմոկրատներին անհրաժեշտ են նահանգի օրենսդիր մարմնի երկու պալատների անդամների ձայների երկու երրորդy:
Քրիս Քրիսթին Հանրապետական կուսակցության հեղինակավոր գործիչներից է: Ամերիկացի քաղաքագետները նրան տեսնում են ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում:









