Սկսվել է Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությունը

21:24 • 18.02.12

Սկսվել է Ուիթնի Հյուսթոնի հուղարակավորության արարողությունը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի եկեղեցիներից մեկում:

Քաղաքի հիմնական փողոցները փակ են, իջեցված են պետական դրոշները:

Հաղորդվում է, որ երգչուհու հարազատներն իրենց վերջին հրաժեշտը տվել են արարողության սկսվելուց քիչ ավելի շուտ:

Սգո արարողությանը ներկա են ոչ միայն Հյուսթոնի մերձավորներն ու մի շարք աստղեր, ինչպիսիք են Քևին Քոսթներն ու Սթիվի Ուանդերը, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից Նյուարք ժամանած բազմաթիվ երկրպագուներ:

Ուիթնի Հյուսթոնին մահացած էին գտել անցած կիրակիր օրը, Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում: