Կիպրոսում աննախադեպ ցուրտ է
Կիպրոսում աննախադեպ ցրտեր են: Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է իջել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քաղաքի բնակիչները հազվագյուտ երևույթ են դիտարկում` ձյուն անձրևի հետ: Լեռներում ձյան ծածկութի հաստությունը հասնում է 1.8 մետրի: Կիպրոսի իշխանությունները դեպի Տրոդոս լեռնաշղթայի գագաթներ տանող ճանապարհները փակել են:
Կղզում պտտահողմ է մոլեգնում, որը ծովի վրա ուժգին փոթորիկ է առաջացրել:
Օդերևութաբանները` հաջորդ շաբաթվա համար եղականի բարելավում են կանխատեսում:









