Ֆրանսիան փակում է Սիրիայում իր դեսպանությունը

20:56 • 06.03.12

Ֆրանսիան փակում է իր դեսպանատունը Դամասկոսում և դեսպանը երկիրը կլքի մոտակա ժամերի ընթացքում, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդել է ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն:

«Դեսպանատունը կփակվի այսօր: Մեր դեսպան` Էրիկ Շեվալյեն երկիրը կլքի այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան», - հայտարարել է Վալերոն:

Ներկայում քննարկվում է, թե որ երկիրն է ներկայացնելու Ֆրանսիայի շահերը Սիրիայում:

Վալերոն նաև հաղորդել է, որ Սիրիայի դեսպանը Փարիզում շարունակում է իրականացնել իր առաքելությունը: Իսկ թե ֆրանսիական իշխանությունները խնդրել են նրան լքել երկիրը, թե` ոչ Վալերոն չի մեկնաբանել:

Ֆրանսիայի` Սիրիայում դիվանագիտական ներկայացուցչության փակման վերաբերյալ անցյալ շաբաթ հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: