Հյուսթոնին սպանել է նրա բարեկամը. ահազանգ ոստիկանությունում

22:00 • 06.03.12

Անանունության պայմաններում ամերիկյան ոստիկանություն են զանգահարել մարդիկ, որոնք ներկայացել են որպես լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի բարեկամներ և հայտնել, որ երգչուհին սպանության զոհ է դարձել :

Ինչպես հաղորդում է tmz.com ինտերնետ- պորտալը, մասնավորապես, նրանցից մեկը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ աստղին սպանել է նրա հարազատներից մեկը, սակայն ասվածի ոչ մի ապացույց նա չի ներկայացրել:

tmz.com-ի տվյալների համաձայն` քննիչները չեն կարողանում ճշտել` որքանով զանգահարողը կապ ունի Հյուսթոնի ընտանիքի հետ:

Երգչուհու մահվան պաշտոնական վարկածը հայտնի կդառնա միայն տոքսիկոլոգիական փորձաքննության արդյունքներից հետո:

Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին. նրա դին հայտնաբերվել էր Բևերլի Հիլզի Beverly Hilton հյուրանոցային համարներից մեկի լոգարանում: