Կոնգոյի զինապահեստի պայթյունի զոհերի թիվը հասել է 300-ի
Կոնգոյի հանրապետության մայրաքաղաքում մարտի 4-ին, ռազմական պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը :
Պայթյունը տեղի էր ունեցել Բրազավիլ քաղաքի զինապահեստում, որը գտնվում է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության մոտակայքում:
Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը զինապահեստում տեղի ունեցած հաղորդալարերի կարճ միացումն է եղել:









