ԱՄՆ-ում 11-ամյա աշակերտուհուն ձեռնաշղթաներ են հագցրել «կոպիտ» լինելու համար

11:22 • 07.03.12

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի 11-ամյա աշակերտուհի Յաջիրա Կուեզադանին, դպրոցի ղեկավարությունը ձեռնաշղթաներ է հագցրել` իրեն «կոպիտ» է պահել, տեղեկացնում է Fox News-ը:

Նշվում է, որ երբ հաստատության տնօրենը փորձել է նկատողություն անել աղջկան, Յաջիրան վեր է կացել, ասելով, որ նրա նկատողությունները լսելու ժամանակ չունի և պետք է գնա: Դպրոցի աշխատակիցները տեսնելով, որ երեխան չի ենթարկվում, նրա ձեռքերը շղթայել են ու տեղափոխել հատուկ դաստիարակչական հաստատություն:

Երեխայի մայրը դիմել է ոստիկանություն, ասելով, որ դպրոցի տնօրինության գործողությունները անօրինական են:

«Դպրոցի աշխատակիցները աշակերտների հետ վարվելու ձև չգիտեն, նրանք մոռանում են, որ իրենց առաջ երեխաներ են», - ասել է երեխայի մայրը: