Պետական մարմիններին չի հուզում ազատ կերպով վաճառվող բռնություն և մանկական պոռնոգարֆիա քարոզող տեսանյութերը

14:52 • 07.03.12

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ասում է Հայաստանում ազատ ձևով արտադրվում է բռնություն և մանկական պոռնոգրաֆիան քարոզող տեսաձայնասկավառկներ, որոնք ազատ ձևով հանված են վաճառքի, մինչդեռ, ըստ նրա, պատական մարմիները դրանց ուշադրություն չեն դարձնում:

«Ես բերել եմ տեսանյութ, որոնք 500 դրամով դրված են վաճառքի և սկզբից մինչև վերջ բռնություն է և մանկական պոռնոգրաֆիա: Դե պատկերեցրեք ինչի ենք գնում: Մեր սերիալներում էլ պրոպագանդվում է հարազատների նկատմամբ սեռական ձգտումը»,-շարունակնեց ՀԿ-ի նախագահը՝ նշելով, որ այսօր, ով ինչ ուզում է, կարող է հրամցնել մեր ազգին:
Ալեքսանդր Ամարյանի խոսքերով, խնդիրը նրանում է, որ չկան հսկիչ մարմիններ: «Հայաստանի խանութներում այս տեսասկավառակները վաճառքի է հանված արդեն երկու տարի, մենք սրա մասին տեղյակ ենք պահել հանրային խորհրդին, ոստիկանությանը, բոլոր պետական կառույցները տեղյակ են, բայց ոչինչ չեն ձեռնարկում: Ոստիկանությունը չունի այն մաասնագետները, որ կարող ենք որակավորել և համապատասխան պատիժ սահմանել: Նրանք որակավորում տալիս են, բայց չեն կարող հիմնավորել»,-ասաց նա: