Anonymous-ը փորձել է կոտրել Թուրքիայի կառավարության գաղտնի փաստաթղթերի արխիվը
Anonymous հաքերային խմբավորումը երեկ փորձել է մուտք գործել թուրքական կառավարության գաղտնի փաստաթղթերի արխիվ, սակայն չի կարողացել:
Թուրք ծրագրավորողների 5 հոգանոց խումբը, զգալով վտանգը, պաշտպանության է անցել: Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, հակերային խմբի և թուրք մասնագետների միջև վիրտուալ պատերազմ է սկսվել, ինչն ավարտվել է թուրքերի հաղթանակով:
Թուրք մասնագետների պնդմամբ` հարձակման փորձը իրականացվել է ԱՄՆ Վիրջինիա նահանգից և Չինաստանից: Այս պահին թուրքական կողմը փորձում է փոխել և ուժեղացնել պաշտպանական համակարգերը:









