Իռլանդիայում Anonymous-ի 6 հաքեր է ձերբակալվել

12:08 • 07.03.12

ԱՄՆ-ի և Իռլանդիայի իրավապահները ձերբակալել է Anonymous հակերային խմբավորման 6 ենթադրյալ մասնակիցների, գրում է Agence France-Presse-ը:

Ամերիկյան լրատվամիջոցներն ընդգծում են, որ ԱՄՆ տարածքում ձերբակալվել է երկու բրիտանացի, երկու իռլանդացի և մեկ ամերիկացի: Ավելի ուշ նրանք կկանգնեն Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի առջև:

Հավելենք, որ Anonymous-ը լայն ճանաչում ստացավ 2010 թ.-ի վերջին, երբ դրա անդամները հարձակումների մի ամբողջ շարք էին կազմակերպել այն ընկերությունների և կազմակերպություններ կայքերի վրա, որոնք հակադրվում էին WikiLeaks-ի գործունեությանը:

Հակերները շատ անգամ հարձակումներ են գործել նաև տարբեր երկրների կառավարական կայքերի դեմ: