Ահաբեկչություն Աֆղանստանում. 4 զոհ

13:23 • 07.03.12

Աֆղանստանի հարավային Կանդահար մարզում մտոցիկլի պայթեցման հետևանքով 4 մարդ է զոհվել, տեղեկացնում է -ն:

Թաքնված պայթուցիկ սարքը գործի է դրվել Սպին Բոլդակ բնակավայրում գտնվող խանութներից մեկի դիմաց:

Կանդահարի մարզային իշխանությունների տվյալներով` պայթյունի հետևանքով ևս 8 մարդ վիրավորվել է: