Մարտի 8-ին ընդառաջ կթանկանան տեղական ծաղիկների գները. «Բրաբիոն Ֆլորա Սերվիս»
Այն ծաղիկները, որոնք ներկրվում են հոլանդիայից չեն թանկանա, իսկ Հայաստանում աճեցվողները կթանկանան, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ծաղկի վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերության լրատվության պատասխանատու Ծովինար Սարգսյանը:
«Տեղական ծաղիկները, որ ձեռք ենք բերում տեղական մատակարարներից, իհարկե, կթանկանան, որովհետեև մատակարարներն էլ թանկացնում են։ Իսկ այն ծաղիկները, որոնք մենք ներկրում ենք Հոլանդիայից դրանց գները չեն թանկանա»,- ասաց Ծովինար Սարգսյանը:
Թե գնային ինչ տարբերություն կլինի տեղում աճեղցված և ներկրված ծաղիկների միջև, Ծովինար Սարգսյանը դժվարացավ պատասխանել, սակայն ասաց, որ թանկացման պատճառով ծաղկի կոմպոզիցաների մեջ ծաղիկները կքչանան:
Հարցին, թե առաջիկայում ինչ ակցիա է լինելու մարտի 8-ի կամապցությամբ, վերջինս նշեց, որ այս տարի ոչ մի նման միջոցառում չի լինելու:
Հիշեցնենք, որ մարտի 8-ի՝ աղջիկների և կանանց միջազգային օրվա հետ կապված Հայաստանում ծաղիկներն ավելի են թանկանում, քան սովորական օրերին:









