Կռիվ` Թուրքիայի խորհրդարանում

00:34 • 07.03.12

Այսօր երեկոյան Թուրքիայի խորհրդարանի կրթության հանձնաժողովի անդամների միջև կռիվ է տեղի ունեցել վիճահարույց կրթական օրինագծի քննարկման ժամանակ` այն բանից հետո, երբ Արդարություն և զարգացում կուսակցության օրենսդիրները առաջարկել և միջնորդություն են արել ելույթների ժամանակը սահամնափակել-հասցնել 5 րոպեի: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:

Կրքերն այն աստիճանի են թեժացել, որ հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել` երեկոյան ժամը 7-ից առաջ:

Սովորաբար անսահմանափակ խոսելաժամանակը սահմանափակելու միջնորդությունն արվել է այն բանից հետո, երբ երկրի գլխավոր ընդդիմադիր` Հանրապետական ժողովրդական կուսակցության օրենսդիրը խոսել է ավելի քան 2 ժամ: Այս ելույթը հաջորդել է նույն կուսակցության պատգամավորի ռեկորդային 12 ժամանոց ելույթին` նախորդ նստաշրջանի ժամանակ: