Երևանում քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ այսուհետ միասին կպայքարեն
Երևանի քաղաքաշինության տարբեր խնդիրներով մտահոգ և վերջին շրջանում տարբեր ուղղությամբ ակտիվ կերպով հանդես եկած քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ այսուհետ կպայքարեն միասնաբար:
Այսօր մի շարք այդպիսի նախաձեռնություններ հանդես եկան հայտարարությամբ՝ Երևանի պաշտպանության նախաձեռնության միավորման մասին:
«Մեր քաղաքը» նախաձեռնության ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը հստակեցրեց, որ այդ նախաձեռնությունները չեն ձուլվում միմյանց և չեն դադարում որպես առանձին ուղղութուն գործել:
«Յուրաքանչյուրը շարունակելու է իր ուղղությամբ աշխատել: Ուղղակի ավելի շոշափելի արդյունքի հասնելու համար կգործեն միասին՝ համակարգելով հանրութայն պահանջը»,- ասաց նա և հավելեց, որ որ բացի նախաձեռնություններից պայքարին կարող է միանալ Երևանի ապագայով մտահոգված յուրաքանչյուր քաղաքացի։
Գիրգոր Ղազարյանը նշեց, որ քաղաքացիական նախաձեռնության անդամները միավորվել են հիմնական 5 կետերի շուրջ՝ նախ պահանջելով Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման ենթակա գոտի և կասեցնել նոր շինարակական աշխատանքների թույլատրումը:
Ապա նաև պահանջները կվերաբերեն հանրային տարածքների պահպանման, կառուցապատման, կանաչ տարածքների և հուշարձանների վնասման խնդիրներին, որոնք կներկայացվեն քաղաքային իշխանության ներկայացուցիչներին:
«Փրկենք Մոսկվա կինոթատրոնի ամառային կինոդահլիճի պահպանության» քաղաքացիական նախաձեռնության անդամ, երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ սա այլընտրանքային նախաձեռնություն է առաջարկում:
«Հուշարձանների, հանրային քննարակումների խնդիրները արդյունք են լիազոր մարմնների վատ աշխատանքի: Այստեղ քաղաքացիական նախաձեռնության գործիքններից մեկը կլինի նախ ստորագրահավաքը, որի միջոցով քաղաքացիները նույնպես միավորվելով կփորձեն առաջադրել խնդիրները, լուծումներ առաջադրել և եղած փաստերի դեմն առնել»,- ասաց նա և ավելացրեց, որ հենց վաղվանից ամեն օր Թամամյանի արձանի մոտ տեղի կունենա ստորագրահավաք:
«Երևանում կան վտանգված հուշարձաններ, որոնք կառավարության որոշմամբ պետք է տեղափոխվեն: Փորձը ցույց է տալիս, որ տեղափոխումը հավասար է քանդման և արդեն իսկ տեղափոխվածները կորցրել են իրենց նախկին տեսքն ու նշանակությունը»,- ասաց «Փրկենք հուշարձանները» նախագծի ներկայացուցիչ Նարեկ Աշուղաթոյանը:
«Պետական կարիքների զոհեր» հասարակակա նկազմակեպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը իր հերթին ասաց, որ առ այսօր քանդվել է 30-ից ավելի պատմամշակութային շենք: «Իսկ թե որտեղ են դրանց քարերը, մենք փորձեցինք ճշտել քաղաքապետարանից, որտեղից ստացած հասցեում ոչ մի քար չգտնվեց»,- ասաց նա:
«Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիկան նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Բիանջյանը լուսանկարներով էր եկել և հասցեներով նշում էր, թե պատմաշակութային արժեք ունեցող որ շենքերից, ինչ է մնացել և որոնք են վտանգված: «Հասել ենք կրկիտիկական կետի և այլև հնարավոր չէ այսպես շարունակել: Տեղեր կան նկարում ես, երկինքը կարելի է ասել չի երևում, քանի որ այնքան խիտ են շենքերը»,- ասաց նա:
Նախաձեռնությունների ակտիվիստները դեռևս չեն որոշել, թե պահանջներն ում են ուղղվելու, սակայն, ըստ նրանց, խնդիրները լուծելու իրավասու մարդիկ են ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահ և Երևանի քաղաքապետն:









