Դաղստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն և սպանել 5 ոստիկան

08:32 • 07.03.12

Դաղստանի Հանրապետության Կարաբուդախկենտ շրջանի հսկիչ անցագրային կետում, 5 ոստիկան զոհվել, և ևս 6-ը ծանր վիրավորվել են հարձակման հետևանքվ, հաղորդում է Life News-ը հղում կատարելով Դաղստանի ոստիկանությանը:

«Անհայտ կին ահաբեկիչը մոտեցել է անցագրային կետին և գործարկել է իր վրա ամրացված պայթուցիկ սարքը»,- հաղորդել են երկրի ոստիկանությունից, նշելով, որ կինը որոշ ժամանակ կանգնած է եղել անցագրային կետի մոտակայքում, երբ ոստիկանների ուշադրությունն է գրավել, որոնք որոշել են ստուգել նրա փաստաթղթերը։ Աայդ պահին կինը կտրուկ վազել է մոտեցող ոստիկանների ուղղությամբ և բղավելով պայթեցրել է իրեն:

Անմիջապես պայթյունից հետո զոհվել են 2 ոստիկան և ևս 9-ը ծանր վիրավորվել: Պայթյունից հետո ճանապարհի հանդիպակաց կողմից կրակոցներ են հնչել: Վեց զինված ահաբեկիչներ` արագ մոտեցել են պայթյունից կիսաքանդ եղած շինությանը և գնդակահարել են վիրավորված ոստիկաններին:

Համոզվելով, որ ոստիկանները զոհված են, ահաբեկիչները հեռացել են դեպքի վայրից: