Հունաստանի հնարավոր դեֆոլտից ԵՄ-ի կրած վնասը կարող է գերազանցել 1.3 տրիլիոն դոլարը

00:29 • 07.03.12

Հունաստանի անկառավարելի դեֆոլտը եվրոգոտու տնտեսությանը կարող է ավելի քան 1.3 տրիլիոն դոլարի վնաս պատճառել, և Իտալիային ու Իսպանիային, ճգնաժամի խորացումը դադարեցնելու համար, ստիպել արտաքին օգնության դիմել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Միջազգային ֆինանսների ինստիտուտի (ՄՖԻ) գնահատականը, որը Աթենքի հետ բանակցություններում ներկայացնում է մասնավոր վարկատուների իրավունքները:

«Որոշ, շատ կարևոր և կործանարար հետևանքներ կարող է թողնել հունական պետպարտքի անկառավարելի դեֆոլտը: Դժվար է` նույնիսկ որևե ճշտությամբ որոշել հնարավոր ֆինանսական պարտավորությունները, չնայած դժվար է պատկերացնել, որ դրանք չգերազանցեն 1 տրիլիոն եվրո (1.3 տրլն դոլար) սահմանը», - նշվում է ՄՖԻ-ի հրապարակած փաստաթղթում:

Նույն ինստիտուտի գնահատմամբ` Իռլանդիան և Պորտուգալիան 5 տարվա ընթացքում` հավելյալ 380 մլրդ եվրո արտաքին օգնության կարիք կունենան հունական ճգնաժամից պաշտպանվելու համար:

Բացի այդ Աթենքի կողմից իր վճարային պարտավորությունների չկատարումը կարող է լուրջ հարված հասցնել Իսպանիային և Իտալիային` ստիպելով նրանց զգալի օգնության դիմել, որը 350 մլրդ եվրո կարժենա: