Ամերիկուհին զոհվել է ավտովթարում. նա ղեկին շփվում էր facebook-ում
ԱՄՆ-ի Յուտայի Համալսարանի ուսանողուհի 18-ամյա Թեյլոր Սուերը մահացել է այն բանից հետո, երբ մեքենայի ղեկին շփվել է Facebook-ով, տեղեկացնում Huffington Post-ը:
Աղջիկն իր վերջին հաղորդագրությունում գրել է. «Ես չեմ կարող քննարկել դա այժմ, միաժամանակ մեքենա վարելն ու Facebook-ով շփվելն այնքան էլ ապահով չէ»:
Թեյլորն այդ պահին մեքենան վարել է 130կմ/ժ արագությամբ:
Աղջկա ծնողներն ասել են, որ մտադիր են հասնել նրան, որ հաղորդագրություն ուղարկելը մեքենա վարելու ընթացքում օրենքով արգելվի իրենց նահանգում:









