Գավառ–Ծաղկաշեն ճանապարհին վարորդի դին գտել են իր մեքենայից 3կմ հեռու

10:10 • 07.03.12

Մարտի 6-ին, ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ–Ծաղկաշեն ավտոճանապարհի 4–րդ կմ–ում հայտնաբերվել է Ռ. Ավետիսյանին պատկանող «Գազ–3110» մակնիշի ավտոմեքենան` առանց ուղևորների. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը որոնողական աշխատանքներ ծավալելու համար:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Գավառ–Ծաղկաշեն ավտոճանապարհի 7–րդ կմ-ում փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ` 1956թ. ծնված Ռ. Ավետիսյանի դին:

Օգնության են մեկնել 2 փրկարար` գավառ քաղաքի ՀՓՋ–ի հրամանատարի գլխավորությամբ: