Պայթյուն ադրբեջանական սրճարանում. կան վիրավորներ

13:42 • 07.03.12

Երեկ Ադրբեջանի  Սամուր բնակավայրի սրճարաններից մեկում, տեղական ժամանակով ժամը 17-ին պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Vesti.Az-ը:

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայթյունից հետո սրճարանում հրդեհ է բռնկվել: Սրճարանի երկու աշխատակիցները այրվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է` միջին ծանրության: Նախնական վարկածով պայթյունը տեղի է ունեցելգազի արտահոսքից:

Այլ մանրսմասներ չեն հաղորդվում: