Նորզելանդացին հսկայական թունաձուկ է որսացել

14:34 • 07.03.12

Նոր Զելանդիայի 42-ամյա բնակիչ Նաթան Թոմասը կարթով որսացել է հսկայական չափերի` 335 կգ-ոց թունաձուկ: Ինչպես հաղորդում է Sky News-ը, Ձկնորսական միության անդամը ձուկը որսացել է Հյուսիսային կղզու արևելյան ափերի մոտ:

Նա խոստովանել է, որ ինչ զբաղվում է ձկնորսությամբ, երազել է հենց նման չափերի ձուկ որսալու մասին:

Այս ձուկը կարող է պաշտոնապես գրանցվել որպես կարթով որսացած ամենամեծ թունաձուկը: Իսկ դրա համար անհրաժեշտ է Ձկնորսության հարցերի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հավանությունը: Թե որքան շուտ դա կարվի, հայտնի չէ:

Ձկնորսը թյունոսը վաճառելու մտադրություն չունի, քանի որ դա կլինի ապօրինի գործարք (ձկնորսության պահին նավակը գրանցված չի եղել որպես կոմերցիոն ձկնորսական նավ):

Նա մտադիր է պատրաստել ձկան խրտվիլակը, և դեռ չգիտի` կկարողանա այն կախել իր տանը: Սակայն նրա կինը դեմ է. «Նա ասում է` դա նույնն է, ինչ բազմոցից խրտվիլակ պատրաստելը»: