Հարթաշենի գյուղապետը կալանավորվել է բռնաբարության հոդվածով
Երեկ կալանավորվել է Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Ազատ Ղուկասյանը մեղադրվում է իր անչափահաս աշակերտուհուն բռնաբարելու մեջ: Սկզբում գործը հարուցված էր անչափահասի նկատմամբ «անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով. փաստորեն, մեղադրանքը վերաորակավորվել և ծանրացել է:
Ազատ Ղուկասյանը բացի գյուղապետ լինելուց, միաժամանակ Հարթաշենի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր:









