Ադրբեջանում ամուսինները սպանել են իրենց կանանց
Ադրբեջանում երկու տղամարդ սպանել են իրենց կանանց: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Ուջարի մարզի դատախազությանը, Լեք գյուղի բնակիչ, երեք երեխաների հայր 37-ամյա Ինթիգամ Մուսաևն ընտանեկան վիճաբանության ժամանակ կրակել է իր կնոջը` 1987թ. ծնված Թուրան Մուսաևային:
Նույն օրը Խավարլի գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Խայամ Մագերամովը խանդի հողի վրա դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր կնոջը` 27-ամյա Խայալ Մագերամովային:
Կանայք ստացած վնասվածքներից մահացել են: Երկու փաստով էլ հարուցվել են քրեական գործեր:









