Գյումրիում 66-ամյա տղամարդուն մահացած են գտել իր սեփական տանը

09:57 • 07.03.12

Մարտի 6-ին, ժամը 22.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շերբինա փողոցի թիվ 6ա շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եվ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եվ հյուրասենյակում հայտնաբերել 1946 թ. ծնված Հերբերդ Խաչատրյանի դին: