Բրիտանացի մոլագարը սպանել ու մասնատել է ընկերուհուն. կինը «կրկին հղի էր»

16:09 • 07.03.12

24-ամյա անգլիացի Կարլ Բըրմանը սպանել է 36-ամյա ընկերուհուն` Շաումա Լիին` «կրկին հղիանալու» պատճառով:

Դատարանում տված ցուցմունքներում Բըրմանը, խոստովանել է, որ իրեն անչափ զայրացրել է ընկերուհու` հղի լինելու լուրը և նա պահանջել է, որպեսզի կինն արհեստական վիժեցման դիմի: Սակայն Շաուման մերժել է և կատաղած Բըրմանը հարձակվել է նրա վրա, դաժան ծեծի ենթարկել և սպանել:

Այնուհետև հատուկ մկրատի օգնությամբ մասնատել է կնոջ դին և, մարմնի մասերը տեղավորելով տոպրակների մեջ, նետել դրանք քաղաքային աղբանոցը:

Կնոջ մարմնի մնացորդները դեռ հայտնաբերված չեն, քանի որ դրանք այրվել են կենցաղային աղբի հետ:

Հոգեբանների պնդմամբ մարդասպանն լուրջ հոգեկան շեղումներ ունի և այժմ գտնվում է մասնագետների հսկողության տակ: