Սկսվել է Դավութօղլու-Մամեդյարով-Սալեհի հանդիպումը
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում սկսվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Ահմեթ Դավութօղլուի ու Ալի Աքբար Սալեհիի հանդիպումը: Այլ հարցերից զատ, կքննարկվի նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակը:
Հանդիպմանը կհաջորդի մամուլի ասուլիս:
Հանդիպումից հետո, Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնելու է Տաջիկստան:
Մինչ եռակողմ հանդիպումը, տեղի է ունեցել Մամեդյարով- Դավութօղլու հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ հարցեր, որոնք «ուղղված են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը»:









