Մամեդյարովն ու Դավութօղլուն հանդիպել են Նախիջևանում

13:09 • 07.03.12

Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ահմեթ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպում են ունեցել Նախիջևանում:

Ինչպես հաղորդում է SalamNews գործակալությունը, հանդիպման ընթացքում նրանք քննարկել են համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ հարցեր, որոնք «ուղղված են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը»:

Նախարարները քննարկել են նաև Հարավային Կովկասում իրավիճակը: