Օբաման այցելել է Աֆղանստանում վիրավորված վրացի զինվորին

12:40 • 07.03.12

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այցելել է Աֆղանստանում վիրավորված վրացի փոխգնդապետ Ալեքսանդր Տուգուշիին, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը:

Վրացի սպան վնասվածք է ստացել ԱՄՆ զորակազմում ծառայության ժամանակ, և այժմ վերականգնողական շրջան է անցնում ամերիկյան բժշկական կենտրոններից մեկում:

Ավելի վաղ փոխգնդապետին այցելել էր նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա պարգևատրել էր Տուգուշիին Վախթանգ Գորգասալի թագավորի առաջին աստիճանի շքանշանով:

Աֆղանստանում ծառայում է 925 վրացի զինվոր: Այս տարի նրանց թիվը կավելանա 750-ով: Այս երկրում զոհվել է 15 վրացի զինծառայող: